Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Սպանությունների աճը` դրանց մասին շատ խոսելու հետևանք

Սպանությունների աճը` դրանց մասին շատ խոսելու հետևանք

Ընտանիքի անդամների միջև սպանությունների մասին լուրերի կարելի է հանդիպել ամեն օր` ծնողը սպանեց զավակին, զավակը` ծնողին կամ եղբորն ու քրոջը: Ո՞րն է նման հանցագործությունների աճի դրդապատճառը` տվյալ մարդկանց հոգեկան շեղումները, թե՞ պարզապես դրանց շատ անդրադառնալը:

ՀՀ Հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքերով` նման սարսափազդու տեղեկատվությունը ոչ մեկին պետք չէ, թերևս, միայն այն լրատվամիջոցներին, որոնք այդ վերնագրերը դնելով ու մարդկանց հուզելով, ավելացնելում են իրենց ընթերցողների թիվը:

«Դաժանությունների վերաբերյալ ինֆորմացիա ստանալու մղում կա բոլոր մարդկանց մեջ»,-նկատեց Ա. Սողոյանը և ավելացրեց, որ այդ մղումն ավելի է ակտիվանում, երբ այն անընդհատ սնվում է:

Բանախոսի հավաստմամբ` հասարակության կողմից շարունակ շրջանառվող երևույթը ոչ միայն կանխարգելիչ ազդանշան չէ, այլ նաև` դրա ավելացման պատճառ:

«Ապացուցված է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կողմից հանցագործություններ կատարելու տոկոսը նույնն է, ինչ սովորական մարդկանցը», - որքան էլ զարմանալի է` ասաց մասնագետը` միաժամանակ բացատրելով, որ հոգեկան շեղումով մի հանցագործի մասին անընդհատ խոսելը կարծրատիպ է ստեղծում և հանգեցնում բոլոր հանցագործությունները` հոգեկան խանգարումներին վերագրելուն:

«Սպանություները չեն շատացել, պարզապես դրանց մասին սկսել են շատ գրել»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ